Կատարաել եմ ուսումնասիրություն Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի մասին։ Եղել եմ Գյուրիում երկու անգամ:Գյումրին ունի հնագույն պատմություն և գեղեցիկ կենտրոն, որտեղ կարելի է տեսնել տարբեր դարերի և ոճերի ճարտարապետության օրինակներ: Սա այն քիչ հայկական քաղաքներից է, որտեղ դեռ կենդանի է 19-րդ դարի շունչը։ Գյումրին հայտնի է 1988 թվականի դեկտեմբերին այստեղ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժով։Մասնակցում եմ Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի ճամփորդությանը։ Դեկտեմբերի 22-23-ին։

 

<<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն>>

աշխարհի եզակի պատկերասրահ է ,որտեղ պահպանվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն: <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է,որտեղ գտնվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի գեղանկարչական,գրաֆիկական,խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածոն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից:Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին: Պատկերասրահն երկհարկանի շենք է. առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը: Պատկերասրահի շենքը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարում :Շենքը կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ,հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝որպես իրենց բնակարան: Պատկերասրահի շենքը 19 –րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է ,իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը ,ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով: 19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան» – ի մեջ՝անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը: Պատկերասրահի շենքը իր 136 տարիների ընթացքում երկու անգամ ենթարկվել է հզոր փորձությունների՝ Գյումրիում տեղի ունեցող աղետալի երկրաշարժերի/1923,1988/,որոնցից հետո այն վերականգնվել է և վերաբացվել: <<Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը>> համարվում է Հայաստանի Հանրապետության միակ պատկերասրահն,որտեղ ցուցադրվող և պահպանվող ստեղծագործությունների հեղինակները փոխեցին իրենց ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության նկատմամբ: Պատկերասրահը իրականացնում է նաև ուսումնակրթական մշակութային ծրագրեր,որոնք նպաստելու են Հայկական մշակույթի հանրահռչակման տարածմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *