1. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգիառկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունըհայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարելընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Հոդված76 Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներնարտակարգ կամ ռազմական դրության ժամանակ

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնականիրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդմասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանվածկարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվելմիայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմականդրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնվածմիջազգային պարտավորությունների շրջանակներում:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենք»

Հոդված 3. Ռազմական դրություն հայտարարելու նպատակը

Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինվածուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստպայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինվածհարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաև ապահովել պետական ևտեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանցկյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված4. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայողհանգամանքները

1. Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայությանդեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետությանինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանովպայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքներիվերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներ են՝

ա) այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նման ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքիբռնազավթումը.

բ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքներխուժելու անմիջական վտանգի առկայությունը.

գ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքիռմբահարումը.

դ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերիկամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից.

ե) այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իրտարածքն օգտագործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակումիրականացնելու համար.

զ) այլ պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկված կամ նրաանունից գործող զինված խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինվածոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում կարող են համարվել նաևայլ պետության զինված ուժերի կողմից ցանկացած այլ գործողությունները կամ դրանցնախապատրաստությունը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանկանոնադրության կամ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերիխախտմամբ իրականացված այլ գործողությունները, որոնք իրական սպառնալիք ենստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության ևտարածքային ամբողջականության համար, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությանըպատերազմ հայտարարելը:

Հոդված 5. Ռազմական դրություն հայտարարելը

1. Ռազմական դրություն հայտարարում է Հանրապետության Նախագահը՝ ՀայաստանիՀանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելուդեպքում:

Հոդված6. Ռազմական դրություն հայտարարելու մասին ՀանրապետությանՆախագահի հրամանագրի բովանդակությունը

1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահիհրամանագրում պետք է սահմանվեն՝

ա) ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

բ) ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

գ) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն.

դ) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը.

ե) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիությունչունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների և ազատության ժամանակավորսահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաև նրանց նկատմամբլրացուցիչ պարտավորությունների ցանկը.

զ) ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմիններըև նրանց իրավասությունների շրջանակները.

է) ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համարպատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.

ը) քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնականմիջոցառումների իրականացման մասին.

թ) ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:

Ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետոՀանրապետության Նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակիզորահավաք, ինչպես նաև որոշում ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերիօգտագործման մասին:

2. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահիհրամանագիրը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով ևմամուլով:

Հոդված8. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրականացվողմիջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները

1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետիընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավորսահմանափակումները.

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատարմարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքիհայտարարում և անցկացում.

բ) Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատարպատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետությանու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտներիփոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.

դ) ռազմական դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատությանսահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալուհատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ուքաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելուսահմանափակումները.

ե) բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտիգործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակամիջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

զ) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկքաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձինտեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսականմիջոցների շրջանառության սահմանափակումներ.

է) սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

ը) հավաքներ և հանրային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլմիջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում ՀայաստանիՀանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունև այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնականկազմակերպությունների և միավորումների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանվածկարգով.

թ) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիներիանձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննությանիրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալտարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներչլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվինկատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

ժ) կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմիցՀայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչությանկենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկմանառաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում.

ժա) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանցանձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլհասարակական վայրերում գտնվելու արգելում.

ժբ) օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաևտպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողներիհավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոններիսահմանում.

ժգ) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքիսահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութերպարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպություններիգործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում էժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմականտեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր.

ժդ) առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական ևայլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտությանհետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում.

ժե) բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկնշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարահանումառավել անվտանգ տարածքներ:

2. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ընտրություններ և հանրաքվեներ չենանցկացվում մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքումպետական կառավարման ընտրովի և տեղական ինքնակառավարման մարմինների ուպաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանքերկարաձգվում են մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանցլիազորությունները չեն դադարեցվել սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 9. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում ենՀայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության և այլ պետական լիազոր մարմինների, Հայաստանիփրկարար ծառայության ուժերն ու միջոցները:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության պետական լիազոր մարմինների, Հայաստանիփրկարար ծառայության ուժերն ու միջոցները կիրառվում են հետևյալ միջոցառումներիիրականացման նպատակով.

ա) հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգությանապահովում.

բ) ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալուհատուկ ռեժիմի իրականացման ապահովում.

գ) բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվողօբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչությանկյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնողօբյեկտների պաշտպանություն.

դ) անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական և դիվերսիոնգործողությունների բացահայտում, կանխում և խափանում.

ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչությանպաշտպանության ապահովում.

զ) սույն օրենքով սահմանված ռազմական դրության ռեժիմի ապահովմանն ուղղված այլմիջոցառումների իրականացում:

3. Ռազմական դրություն հայտարարված տարածքում պատերազմական գործողություններիրականացվելու դեպքում սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրագործումըՀանրապետության Նախագահի հրամանագրով կարող է վերապահվել զինվորականկառավարման մարմիններին:

Հոդված11. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբՀայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) ռազմական դրություն հայտարարվելուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` ՀայաստանիՀանրապետության պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինօրենքի նախագիծ, որին կցվում է գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրումփոփոխություններ կատարելու տեղեկանքը.

բ) իր իրավասությունների սահմաններում ղեկավարում է ռազմական դրության իրավականռեժիմի ապահովման գործընթացում պետական և տեղական ինքնակառավարմանմարմինների գործունեությունը.

գ) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչությանկենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկմանառաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.

դ) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության և բնակչությանկարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի բավարարմանհամար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.

ե) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքներիվաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ.

զ) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանողֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային և բանկային պետականհատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսականգործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներիշրջանակները.

է) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչությանկենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների ևտրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի ևառողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտներիաշխատանքի հատուկ ռեժիմ.

ը) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ուապահովման նպատակով աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցներիներգրավման կարգը.

թ) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներովնախատեսված այլ լիազորություններ:

Աղբյուրը՝ կայքում , նաև ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

Այս փաստաթղթում մանրամասն ներկայացված է ներկա ռազմական դրության ժամանակ կիրառվող սահմանափակումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *