Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, քամի, մրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։ Օրինակ, ջերմաստիճանը ուժեղ տատանվում է ցամաքի մակերևույթին, բայց համարյա նույնն է օվկիանոսի հատակին կամ քարանձավների խորքում։ Համատեղ ապրող օրգանիզմների կյանքում միևնույն գործոնը տարբեր նշանակություն ունի։

Էկոլոգիական գործոնների դասակարգում

Ընդունված է տարբերել բիոտիկ, աբիոտիկ, անթրոպոգեն էկոլոգիական գործոններ։

Բիոտիկ գործոնները միջավայրի բոլոր գործոններն են, որոնք կապված են կենդանի օրգանիզմների գործունեության հետ։ Դրանց են վերաբերում ֆիտոգեն (բույսեր), զոոգեն (կենդանիներ), միկրոբիոգեն (միկրոօրգանիզմներ) գործոնները։

Անթրոպոգեն գործոնները միջավայրի բոլոր գործոններն են՝ պայմանավորված մարդու գործունեությամբ։ Դրանց են վերաբերում հետևյալ տեսակի գործոնները։

  • ֆիզիկական (ատոմային էներգիայի օգտագործում, գնացքներով և ինքնաթիռներով տեղաշարժում, աղմուկի և վիբրացիոն ալիքների ազդեցություն և այլն)
  • քիմիական (հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործում, արդյունաբերության և տրանսպորտի արտանետումներով Երկրի թաղանթի աղտոտում)
  • կենսաբանական (սննդամթերքներ, օրգանիզմներ, որոնց համար մարդը կարող է համարվել բնակության վայր կամ սնման աղբյուր)
  • սոցիալական (կապված մարդկանց և հասարակությունում կյանքի փոխհարաբերությունների հետ)

Աբիոտիկ գործոնները միջավայրի բոլոր գործոններն են՝ անկենդան բնության գործընթացների հետ կապված։ Դրանց են վերաբերում հետևյալ տեսակի գործոնները

  • կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը)
  • էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը)
  • օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից)
  • քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը)
  • ֆիզիկական (աղմուկ, մագնիսական դաշտ, ջերմահաղորդականություն, ռադիոակտիվություն, տիեզերական ճառագայթում)

Միջավայրի աբիոտիկ գործոններ

Աբիոտիկ գործոններ կամ անկենդան գործոններ, դրանք անօրգանական միջավայրի՝ կենդանի օրգանիզմի վրա ազդող գործոններն են։

Միջավայրի հիմնական աբիոտիկ գործոններն են.

  • ջերմաստիճանը
  • լույսը
  • ջուրը
  • աղիությունը
  • թթվածինը
  • Երկրի մագնիսական դաշտը
  • ընդերքը
  • խոնավությունը
  • ֆոտոշրջանը

Ընդունված է միջավայրի աբիոտիկ գործոնների մեջ ընդգծել հետևյալ խումբ գործոնները.

  • կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը)
  • էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը)
  • օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից)
  • քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *