Ոսպնյակ՝ (գերմ.՝ Linse, ծագել է լատ.՝ lens՝ ոսպ բառից), թափանցիկ միասեռ նյութից կազմված դետալ, որը երկու կողմից սահմանափակված է լույսի ճառագայթները բեկող ողորկ մակերևույթներով։ Ներկայումս ավելի հաճախ օգտագործում են «ասֆերիկական ոսպնյակներ»։ Սրանք այն ոսպնյակներն են, որոնց մեկ կամ երկու կողմերն էլ գնդաձև չեն։ Ոսպնյակների պատրաստման համար օգտագործում են օպտիկական նյութեր, ինչպիսիք են ապակին, օպտիկական ապակին, բյուրեղը և այլն։

«Ոսպնյակ» տերմինը օգտագործում են նաև այլ իրերի և երևույթների մեջ։ Օրինակ ՝

  • Հարթ «ոսպնյակներ»։ Սրանց մեջ բեկման ցուցիչը փոխվում է կախված նրանից, թե կենտրոնից ինչ հեռավորության վրա է գտնվում առարկան։
  • Ֆրենելի ոսպնյակ
  • Գրավիտացիոն ոսպնյակ։ Այս ոսպնյակները օգտագործվում են միջգալակտիկական հեռավորություններում։
  • Մագնիսական ոսպնյակ՝ ոսպնյակ, որ ունի հաստատուն մագնիսական դաշտ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *