Առողջ ապրելակերպմարդու կենսակերպ, որն ուղղված է առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու ընդհանուր առմամբ մարդու օրգանիզմի ամրապնդմանը։

Մարդու առողջության 60 %-ը և ավելի կախված է նրա կենսակերպից (սնունդսնման ռեժիմֆիզիկական ակտիվություն, սթրեսի մակարդակ, վնասակար սովորություններ և կործանարար վարք)։

Առողջ կենսակերպը ենթադրում է մտավոր առողջություն, հրաժարում ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումից, սնման առողջ մոդելներ, ֆիզիկական ակտիվություն, ֆիզիկական վարժություններ, սպորտ և այլն։ Վարքի՝ փոփոխության ենթարկվող ձևերը, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը և ալկոհոլի օգտագործումը, մեծացնում են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Առողջ ապրելակերպի հիմնական ասպեկտները

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ առողջ կենսակերպն ուղղված է լուրջ հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցմանն ու վաղաժամ մահվան կանխմանը։ Առողջ ապրելակերպի համար առավել կարևոր են չորս ոլորտներ՝ ծխախոտից հրաժարվելը, ալկոհոլից հրաժարվելը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ սնունդը։

  • Հրաժարում ծխախոտից և այլ թմրամիջոցներից,
  • Հրաժարում ալկոհոլից,
  • Առողջ սնունդ (չափավոր սննդի օգտագործում, որոնց սպառումն ասոցացվում է առողջության պոտենցիալի բարձրացմանը, հրաժարում այնպիսի սննդամթերքներից, որոնց սպառումն ասոցացվում է խրոնիկ հիվանդությունների ու բոլոր պատճառներով մահացության ռիսկերի մեծացման հետ,
  • Շարժում (ֆիզիկական ակտիվություն (օրինակ՝ ֆիտնես)՝ հաշվի առնելով տարիքային ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ակտիվ տեղաշարժումը (քայլել, հեծանիվ, սկուտեր և այլն), հրաժարում նստակյաց կենսակերպից)։

Կենսակերպ և կյանքի տևողություն

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ կենսակերպը կարող է հանգեցնել կյանքի տևողության էական ավելացման։ Գերմանիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ ապրելակերպը ասոցացվում է 40 տարեկանից հետո կյանք սպասվող տևողությունը 13-17 տարով ավելի լինելու հետ։ Միացյալ Նահանգներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50 տարեկանից հետո կյանքի սպասվող տևողությունն ավելի է 12-14 տարով։

Կենսակերպ և վերարտադրողական առողջություն

Ճարպակալումը, ծխախոտի ու ալկոհոլի, կոֆեինով գազավորված ըմպելիքների (բայց ոչ թեյ, սուրճ կամ կակաո) օգտագործումը բացասաբար է ազդում տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա։ Հղիության ընթացքում ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը մեծացնում են հղիության ընթացքում առաջացող բարդությունների հավանականությունը ինչպես նաև առաջացնում են ինչպես մոր, այնպես էլ երեխայի ԴՆԹ-ի վնասում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *