Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել և վերափոխել, որ այն ավելի արդյունավետ դառնա:

  • Գյուղատնտեսական— Ենթ. ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին: Այն հերկում ենք, խոտ ցանում, անց ենք կացնում ջրանցք և ստանում ենք բարձր բերք: Միաժամանակ կարելի է մարգագետնի եզրին կառուցել անասնապահական ֆերմա, մշակել յուղ, պանիր և այլն:
  • Անտառտնտեսական— Եթե ընդարձակ տարածության վրա ոռոգման ցանց է ստեղծվում, կատարում են սանիտարական ծառահատում, փայտանյութով մի հատվածում բնակավայր են հիմնում, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ:
  • Լեռնարդյունաբերական— Ենթ. հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր: Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր։ Միաժամանակ զարգանում է սպասարկման ոլորտը, առողջապահությունը, տրանսպորտի համակարգը և այլն:
  • Ռեկրեացիոն— Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը:
  • Տրանսպորտային— Այս լանդշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան: Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին:
  • Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ,ռազմական նշանակության օբյեկտներ:
  • Ուսումնական— Կան համալսարաններ, բարձրագույն դպրոցներ ունեցող քաղաքներ: Սրան զուգահեռ անպայման պետք է լինեն սպասարկման ոլորտի ծառայություններ, խանութներ, հյուրանոցներ և այլն:
  • Արդյունաբերական— Կան արդյունաբերության շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոններ են արտանետում: Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու, ավելի ապահով վայրերում, որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:
  • Մարդածին— օր․՝ քաղաքները, գյուղերը։ Ենթ.՝ կառուցվում է բնակավայր և շրջանում կան ճահճային ֆացիաներ, որտեղ մոծակներ են բազմանում: Ահա այստեղ մարդու միջամտությամբ ճահիճները չորացվում են, այսինքն տեղի է ունենում լանդշաֆտի մարդածին կարգավորում

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *